| 
                            
                                    09.10.25  
                                    Վարչապետը ներկա է գտնվել ՔԿ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին և բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել բոլորին կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Քննչական կոմիտեում, ինչպես նաև բոլոր մնացած ոլորտներում առկա է մեթոդաբանական խնդիր, այն է՝ հասնել իդեալական վիճակի: Ըստ վարչապետի՝ այս մեթոդաբանության մեջ որոշ բաներ պետք է փոխվեն, քանի որ այդ իդեալի ձգտման ճանապարհին մեծ է հիասթափության և հուսահատության հավանականությունը: «Մենք պետք է բալանսավորենք, հասկանանք, որ, այնուամենայնիվ, ինչքան էլ իդեալի ձգտենք, նախ պետք է հասկանանք, որ չենք հասնելու դրան: Մեզ պետք ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    26.09.25  
                                    Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին - Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի բարեկամներ, բարի երեկո, շատ ուրախ եմ ձեզ տեսնել: Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը և ժամանեցիք միջազգային միջոցառմանը` նվիրված ատոմային ոլորտի զարգացմանը:Հայաստանում երկար ժամանակ գործում է ատոմային էլեկտրակայանը, ինչպես անձամբ ասացիք ֆորումի ընթացքում, այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30 տոկոսը: Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է: «Ռոսատոմ»-ն այժմ աշխատում է այդ ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ, դրա համար Ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    11.09.25  
                                    Արեն Միքայելի Մկրտչյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետ
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Արեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ:ՀՀ կառավարության նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, մաղթել ամենայն բարիք:Արեն Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարության անդամներին Լոռու մարզպետի պատասխանատու պաշտոնը վստահելու համար.- Ջանք չեմ խնայի մեր երազանքների Հայաստանի Հանրապետության և մասնավորապես՝ Լոռու մարզի կերտման գործում իմ ներդրումն ունենալու հարցում,- ասել է Արեն ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    24.06.25  
                                    Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի իրազեկում՝ Լոռու մարզում
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակում հունիսի 20-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց իրազեկման հանդիպում։Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Լոռու մարզպետի աշխատակազմի և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի փոխգործակցությամբ։Մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուժության բաժնի գլխավոր անասնաբույժներ Լուսինե Չոբանյանը և Լիլիթ Բաղադասարյանը:Ներկա էին Լոռու մարզի համայնքների վարչական ղեկավարները, անասնապահությամբ զբաղվող ֆերմերներ, սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարողներ, մարզային ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    14.05.25  
                                    Հարգելի՛ քաղաքացիներ,
                         | 
                     
                    
                        | 
                            
                             Լոռու մարզպետի աշխատակազմը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին Լոռու մարզպետարանում կանցկացվի քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցելու համար քաղաքացիները կարող են մինչև մայիսի 23-ը՝ ժամը 15:00-ն, նախապես հերթագրվել՝ ժամը 10:00-ից 17:00-ը զանգահարելով (0322) 2 31 99 հեռախոսահամարով։ 
                             | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    02.05.25  
                                    Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցիներ,շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:Հայ մարդու համար աշխատանքը մշտապես եղել է ոչ միայն ապրուստի միջոց, ոչ միայն բարեկեցության աղբյուր, այլև ձեռքբերումների, մշակույթի, կենսակերպի այցետոմս՝ որպես հայի ստեղծագործ մտքի և արարող ձեռքի արգասիք՝ որ երկրում էլ լինի: Սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները սերնդեսերունդ կերտում ենք մայր Հայաստանում: Մենք շարունակում ենք աշխատանքային լավագույն ավանդույթները ամենատարբեր ոլորտներում, ամենուր, որտեղ բարիք և առաջընթաց պետք է ստեղծել: Հիրավի աշխատանքի արդյունք է այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շրջապատում և մեր խնդիրը դրանք կրկնապատկելն ու եռապատկելն է և փոխանցելը հաջորդ սերունդներին՝ վերջիններից ակնկալելով ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				
                
                
                    
                        | 
                            
                                    16.04.25  
                                    Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ
                         | 
                     
                    
                        | 
                            
                            Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ, վետերաննե՛ր,ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մշտապես ծառայել է հարազատ ժողովրդին, հարկ եղած դեպքում՝ պաշտպանել հայրենիքի սահմանային անվտանգությունը:Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարեգրությունը հերոսական բազմաթիվ էջեր ունի: Այդ տարեգրությունը խիզախման, անձնվիրության վառ օրինակների հուշամատյան է:Հարգելի ոստիկաններ, յուրաքանչյուր տարի ձեր մասնագիտական տոնը առիթ է ոչ միայն վերլուծելու և ամփոփելու ձեր դժվարին ծառայության արդյունքներն, այլև արժևորելու ձեր այն նվիրումն ու մասնագիտական բարձր հմտությունները, որոնք ի սպաս են դրվում հասարակական կյանքում օրինապահության, կարգ ու կանոնի պահպանման ...
                            Մանրամասն | 
                     
                 
                
             | 
			
				| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |