Ղեկավարվելով ՀՕ 67-րդ, 68-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 12.04.2001 թ-ի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով Լերմոնտովո համայնքի հողամասը աճուրդով վաճառելու մասին 20.01.2023 թ- թիվ 1 արձանագրությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Լերմոնտովո համայնքում 20.01.2023 թ-ին անցկացված աճուրդում հաղթող ճանաչված Լիանա Ժորայի Մոսոյանին օտարել լոտ1.06-043-0232-0016 ծածկագրով 0,18681հա հողամաս /խոտհարք/ աճուրդում առաջարկված առավելագույն գնով՝ 392300 /երեք հարյուր իննսուն երկու հազար երեք հարյուր/ ՀՀ դրամով:
2.Տասնօրյա ժամկետում վերը նշված գումարը վճարելուց հետո, Լիանա Ժորայի Մոսոյանի հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր:
3.Հողամասի պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը իրականացնել Լիանա Ժորայի Մոսոյանի միջոցների հաշվին: