Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Լերմոնտովո, +374 91 91 26 40, lermontovogjuxapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 18

ԼՄ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 42 և 43 հոդվածներով, ՀՀ ՔՕ 188 հոդվածով, ՀՀ ՀՕ 60 հոդվածով, ՀՀ կառավարության 18.05.2006 թ-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքով, հիմք ընդունելով հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, անշարժ գույքի համար ՛՛ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ ԱՐՇԱԿԻ՛՛ ԱՁ-ի /որակավորման վկայական՝ 006 2011-12-05, ծածկագիր 20254MUASU/ կողմից կազմված հատակագիծը 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Օրինականացնել ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի Անտառաշեն բնակավայրի 06-026-0006-0061 ծածկագրի տակ գտնվող 0,02725 հա բնակելի կառուցապատման հողամասում անշարժ գույքը՝ համաձայն հատակագծի.

օժանդակ շինություն՝ 1,67քմ; օժանդակ շինություն՝ 9,06քմ; ծածկ՝ 9,19քմ; պարիսպ՝ 1,75քմ; պարիսպ՝ 2,44քմ

Ինքնակամ կառուցված վերը նշված անշարժ գույքի նկատմամբ ճանաչել Լերմոնտովո համայնքի սեփականության իրավունքը:

2.Վերը նշված կառույցները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3.Վերը նշված գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում ՀՀ ՀՕ 60 հոդվածով սահմանված  հողամասերի ցանկում:

4.Անշարժ գույքի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

5․Ուժը կորցրած ճանաչել Լերմոնտովո համայնքի ղեկավարի 20․01․2025 թ-ի թիվ 16 որոշումը։

6.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Լերմոնտովո