 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո համայնք ՀՀ, Լոռու մարզ, գ.Լերմոնտովո, +374 91 91 26 40, lermontovogjuxapetaran@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26.03.2020 թ-ի թիվ 02-Ն Հրամանի դրույթները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Լերմոնտովո համայնքի ՛՛ՍԿԱԶԿԱ՛՛ մանկապարտեզի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2025 թ-ի փետրվարի 24-ին ժամը 12.00-ին անցկացնել մրցույթ:
2.Մրցույթի անցկացման մասին տալ հայտարարություն համայնքի պաշտոնական կայքում, www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և այդ մասին երկօրյա ժամկետում տեղեկացնել լիազոր մարմնին և Լոռու մարզպետարանի աշխատակազմին:
3.Մրցութային հանձնաժողովի լիազորված անձ նշանակել Անահիտ Հարությունյանին:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Լերմոնտովո