Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Լերմոնտովո, +374 91 91 26 40, lermontovogjuxapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 17

ՆԻԿՈԼԱՅ ԻՎԱՆՈՎԻՉ ՉԻՉՈՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենքդրքի 60-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ կետերով, ՀՀ կառավարության 29․12․2005 թ-ի թիվ 2387-Ն որոշումով, ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հաշվի առնելով Նիկոլայ Իվանովիչ Չիչովի դիմումը, ՛՛ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ՛՛ ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը /որակավորման վկայական՝ 0332 2014-05-14, ծածկագիր՝ 2024B29PT4/, Լերմոնտովո համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 13․05․1991 թ-ի թիվ 4 որոշումից քաղվածքը, այն հանգամանքը, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․Հաստատել ԼՄ Լերմոնտովո համայնքում գտնվող 06-043-0017-0034 կադաստրային ծածկագրով 0,070002հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության սահմանները՝ համաձայն սույն որոշման հավելվաժը հանդիսացող հատակագծի։  

2․Վերականգնել և օրենքի ուժով ճանաճել Նիկոլայ Իվանովիչ Չիչովի /ծնվ․1960թ․/ սեփականության իրավունքը 06-043-0017-0034 կադաստրային ծածկագրով 0,070002հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ։

3․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեում։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Լերմոնտովո