Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լերմոնտովո համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Լերմոնտովո, +374 91 91 26 40, lermontovogjuxapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՓԵՏՐՎԱՐԻ 2025թվականի N 23

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ, ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ, ՍԵԼԱՎՆԵՐԻ ԵՎ ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ, ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի բ), գ), դ) կետերով,  «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, Լոռու մարզպետի 11․01․2025թ-ի թիվ 16-Ա որոշմամբ, Լերմոնտովո համայնքի տարածքում 2025 թվականի ընթացքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների և սողանքների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների կազմակերպման նպատակով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. ՀաստատելԼոռումարզիտարածքումհնարավորջրհեղեղների, հեղեղումների, սելավներիևսողանքներիկանխարգելման, հետևանքներինվազեցմանուվերացմանմիջոցառումներիպլանը` համա­ձայնթիվ 1 հավելվածի:

2. Առաջարկել մարզի համայնքների ղեկավարներին`

1)  Լոռու մարզային փրկարարական վարչությանը տրամադրել ՀՀ պետական և համայնքային բյուջեներով ու այլ ծրագրերով 2025 թվականի ընթացքում համայնքի տարածքում նախատեսված աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն թիվ 2 հավելվածի.

2) ձեռնարկել միջոցներ սույն որոշման 1-ին կետով հաստատված պլանով, ինչպես նաև 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցառումների իրականացման ապահովման ուղղությամբ և կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 3-ը տրամադրել ՀՀ ՆԳՆՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությանը (lorimpv2023@gmail.com) էլեկտրոնային հասցեով:

3)Լոռու մարզային փրկարարական վարչություն ներկայացնել առաջարկություններ համայնքին սպառնացող պոտենցիալ վտանգավոր տեղամասերի և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ` համաձայն թիվ 3 հավելվածի.

4)Լոռու մարզային փրկարարական վարչություն ներկայացնել առաջարկություններ 2025թ. հնարավոր  գարնանային վարարումների ևսելավներիռիսկերիցՀՀԼոռու մարզի բնակավայրերը, տնտեսականարժեքներներկայացնողտարածքները, գյուղատնտեսականհողատեսքերնուբնակչությանգույքըպաշտպանելունպատակովանհրաժեշտկանխարգելիչմիջոցառումներիիրականացման վերաբերյալ՝համաձայնթիվ 4 հավելվածի.

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                ԷԴԻԿ ՉԱԽԱԼՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Լերմոնտովո