Սույն թվականի փետրվարի 18-ին ժամը 11:00-ին Լերմոնտովոյի համայնքապետարանի վարչական շենքում կկայանան բաց լսումներ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի վերաբերյալ: Լերմոնտովոյի համայնքաօետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին: Մինչև փետրվարի 18-ը կարող եք ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ, որոնք կարող եք թողնել համայնքի պաշտոնական կայքում՝ lermontovo.am, ուղարկել էլեկտրոնային նամակ lermontovo.lori@mta.gov.am հասցեով կամ գրավոր ներկայացնել Լերմոնտովոյի համայնքապետարան: