Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ ՀՕ 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և հիմք ընդունելով քաղաքացիներ Ալեքսեյ Գազարյանի և Ռոզա Գազարյանի դիմումը հողամասից հրաժարվելու վերաբերյալ, 18․05․2001 թ-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 708202 վկայականը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Քաղաքացիներ Ալեքսեյ Գազարյանին և Ռոզա Գազարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 06-043-0267-0134 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,266հա խոտհարքի նկատմամբ, օրենքի ուժով ճանաչել համայնքի սեփականության իրավունքը։
2․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։