Այսօր: Երեքշաբթի, 29 Ապրիլի 2025թ.
Լերմոնտովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.04.25 Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ
Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ, վետերաննե՛ր,ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մշտապես ծառայել է հարազատ ժողովրդին, հարկ եղած դեպքում՝ պաշտպանել հայրենիքի սահմանային անվտանգությունը:Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարեգրությունը հերոսական բազմաթիվ էջեր ունի: Այդ տարեգրությունը խիզախման, անձնվիրության վառ օրինակների հուշամատյան է:Հարգելի ոստիկաններ, յուրաքանչյուր տարի ձեր մասնագիտական տոնը առիթ է ոչ միայն վերլուծելու և ամփոփելու ձեր դժվարին ծառայության արդյունքներն, այլև արժևորելու ձեր այն նվիրումն ու մասնագիտական բարձր հմտությունները, որոնք ի սպաս են դրվում հասարակական կյանքում օրինապահության, կարգ ու կանոնի պահպանման ... Մանրամասն
10.04.25 Անցկացվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստին։Նիստը վարում էր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Մասնակցում էին ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ու Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետները, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը։Քննարկվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման կարգի, ցածր գներով հողամասերի վաճառքների կասեցման, աճուրդների մեկնարկային գների սահմանման ընթացակարգի վերանայման, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության պահին կադաստրային ... Մանրամասն
31.03.25 Անցկացվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստին։Նիստն անց է կացվել ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ։Նիստին մասնակցել են Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի և Էկոնոմիկայի փոխնախարարներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը, ՀՀ մյուս մարզերի մարզպետները։Քննարկվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման կարգի, ցածր գներով հողամասերի վաճառքների կասեցման, աճուրդների մեկնարկային գների սահմանման ... Մանրամասն
27.03.25 Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել է Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովին
Մարտի 26-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Գյումրի համայնքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը:Մարզի ղեկավարը շնորհավորել է հյուպատոսին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ համագործակցությունը երկու կառույցների միջև կշարունակվի՝ հնարավորություն տալով առավել ընդլայնելու գործակցության ոլորտները:Հյուպատոսն, իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նույնպես համագործակցության պատրաստակամություն հայտնել՝ ընդգծելով տնտեսական փոխշահավետ գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների ... Մանրամասն
20.02.25 Խիստ վերահսկողություն սահմանել իրականացվող շինծրագրերի որակի նկատմամբ, հետևողական լինել մարզում առողջապահական բարձրակարգ ծառայությունների մատուցմանը. Լոռու մարզպետ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փետրվարի 17-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:Մարզի ղեկավարին ներկայացվել են նախորդ խորհրդակցություններին տրված հանձնարարականների կատարման ընթացքը և արդյունքները: Քննարկվել են կապիտալ և սուբվենցիոն ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են, ինչպես նաև 2025 թվականի համար ներկայացվող ծրագրերը: Մի շարք ծրագրերի նկատմամբ կատարվել են դիտարկումներ:Մարզի ղեկավարը ոլորտային պատասխանատուներին հորդորել է լինել հետևողական կատարվող շինարարական աշխատանքների որակի և ժամկետների, ինչպես նաև նոր ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ տարածքային կառավարման ... Մանրամասն
17.12.24 Խորհրդակցություն ՏԿԵ նախարարությունում
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում  նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ և հանրապետության մյուս մարզերի մարզպետների մասնակցությամբ անցկացված  հերթական խորհրդակցությանը:Օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր: Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքը, կատարողական ցուցանիշները, ինչպես նաև 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթների ներկայացման պահանջի կատարման հետ կապված աշխատանքային հարցեր: Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, նախարարության ֆինանսական ոլորտի պատասխանատուները ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին զեկուցել են տարվա ցուցանիշները: Նախարարը ... Մանրամասն
09.12.24 Երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել են Վանաձոր և Սպիտակ

Երկրաշարժի 36-րդ տարելիցի կապակցությամբ Լոռու մարզ են այցելել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, ուժային կառույցների և իրավապահ մարմինների ղեկավար կազմի հետ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել նաև Սպիտակ համայնքում՝ երկրաշարժի զոհերի հիշատակի խաչքարի մոտ:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Լերմոնտովո
+374 91 91 26 40
lermontovogjuxapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52969191@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼԵՐՄՈՆՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner