Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ ՀՕ 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և հիմք ընդունելով քաղաքացիներ Թեմուր Ասադովի, Համիդ Ասադովի, Ռենդա Ասադովայի, Քրիստինե Ասադովայի և Մուրադ Ասադովի դիմումը հողամասից հրաժարվելու վերաբերյալ, 29․11․2002 թ-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 601949 վկայականը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Քաղաքացիներ Թեմուր Ասադովին, Համիդ Ասադովին, Ռենդա Ասադովային, Քրիստինե Ասադովային և Մուրադ Ասադովին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 06-043-0003-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,2060հա տնամերձ հողամասի նկատմամբ, օրենքի ուժով ճանաչել համայնքի սեփականության իրավունքը։
2․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։