Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ ՀՕ 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և հիմք ընդունելով քաղաքացիներ Նիկոլայ Գալիցինի, Նադեժդա Գալիցինայի, Ալլա Գալիցինայի, Ռիտա Գալիցինայի և Զոյա Գալիցինայի դիմումը հողամասից հրաժարվելու վերաբերյալ, 18․05․2001 թ-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 708037 վկայականը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Քաղաքացիներ Նիկոլայ Գալիցինին, Նադեժդա Գալիցինային, Ալլա Գալիցինային, Ռիտա Գալիցինային և Զոյա Գալիցինային ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 06-043-0261-0105 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,575հա խոտհարքի նկատմամբ, օրենքի ուժով ճանաչել համայնքի սեփականության իրավունքը։
2․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։