Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Լերմոնտովոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.07.24 Իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիր

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ՝
https://youtube.com/playlist?list=PLziiywKY43Y3arxUrsC2E7dOUV9cfO_FZ&si=nDWGCId-7_RpK0l_ :
Հոլովակները կօգնեն հանրության լայն շերտերին գրագետ կառավարել ֆինանսական միջոցները:

12.07.24 ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ Լոռու մարզին հատկացվել է 488 միլիոն դրամ 5 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Այդ ծրագրերն են՝• Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի կոյուղու հիմնանորոգում (աշխատանքներն ավարտված են),• Ալավերդի համայնքի Աքորի, Ակներ, Ծաղկաշատ, Հաղպատ, Սանահին, Ջիլիզա, Կաճաճկուտ բնակավայրերի ոռոգման և խմելու ջրամատակարարման համակարգերի վերանորոգում և վերակառուցում (աշխատանքներն ավարտված են),• Գյուլագարակ համայնքի Կուրթան, Հոբարձի, Գյուլագարակ, Գարգառ, Պուշկինո, Վարդաբլուր բնակավայրերի փողոցային լուսավորության անցկացում (աշխատանքներն ավարտված են),• Սպիտակ համայնքի Սպիտակ բնակավայրում նոր ավտոկայանատեղիի կառուցում, Քարաձոր բնակավայրում ժամանցի կենտրոնին կից խոհանոցի կառուցում (աշխատանքների 85 % -ն ավարտված է),• Ստեփանավան համայնքի Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր ... Մանրամասն
19.06.23 Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի ճամփորդել Հայաստան եւ Վրաստան
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում քննարկում է  «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ԱԳ նախախարի տեղակալ Վահան Կոստանյանը նշեց, որ օրենքի նախագիծը բխում  է ՀՀ կառավարության 2021-26 թվականների ծրագրից։«ՀՀ-ն ցանկանում  է ավելի խորացնել քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունները մեր հարևան Վրաստանի հետ։ Անկախությունից ի վեր՝ Վրաստանի հետ բարիադրացիական և գործընկերային  հարաբերությունների զարգացումը հանդիսանում է ՀՀ արտաքին քաղաքական ուղղություններից մեկը։ Մեր երկու երկրների ... Մանրամասն
25.04.23 120 հազար հայեր իրական ցեղասպանության վտանգի առջեւ են. նրանք դարձել են Ադրբեջանի պատանդը. Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում
Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ ամբիոնից  հայտարարել է, որ Ադրբեջանը երեկ պաշտոնապես շրջափակել է Արցախը:«Եթե մինչ այդ հայտարարվում էր, որ դեկտեմբերից միջանցքը փակել են ադրբեջանցի «բնապահպանները», և պաշտոնական Բաքուն դրա հետ ոչ մի կապ չունի, երեկվանից անցակետ տեղադրելով՝ Ադրբեջանը պաշտոնապես փակեց այդ ճանապարհը»,- ասել է նա:Ռուբինյանը զգուշացրել է իրական ցեղասպանության վտանգի մասին:«Արդեն մի քանի նիստում ես խոսում եմ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի կյանքը վտանգված է: Ես չեմ խոսում նրանց քաղաքական կամ մարդու իրավունքների մասին, ես խոսում եմ իրական ցեղասպանության վտանգի մասին: 120 հազար քաղաքացի դարձել է  Ադրբեջանի ... Մանրամասն
21.04.23 Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել արաբական մի շարք երկրների առաջնորդներին` Էյդ Ալ-Ֆիտր տոնի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսլամական սուրբ տոնի՝ Էյդ Ալ-Ֆիտրի առիթով, շնորհավորական ուղերձներ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին և վարչապետ Մուստաֆա Մադբուլիին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ-Նահյանին և փոխնախագահ, վարչապետ Շեյխ Մուհամմադ Բին Ռաշիդ Ալ-Մաքթումին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին և վարչապետ Հուսեյն Արնուսին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Բ? ?ն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին, Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր Սալման Բին Աբդ Ալ-Ազիզ Ալ-Սաուդին և թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահ Մուհամմադ Բին Սալման Բին Աբդ Ալ-Ազիզ Ալ-Սաուդին, Բահրեյնի թագավորության թագավոր ... Մանրամասն
18.04.23 Մոսկվայում Հայաստանից ՌԴ կաթնամթերքի մատակարարումների շուրջ բանակցություններ են անցկացվել
Ապրիլի 17-ին Մոսկվայում հայկական կողմի նախաձեռնությամբ բանակցություններ են տեղի ունեցել Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի և ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի միջև՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։«Ավելի վաղ ծառայությունը հայտնել էր, որ ստուգման արդյունքներով Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի մատակարարման նկատմամբ պետական ​​վերահսկողության անբավարար մակարդակ է հայտնաբերվել։ Արդյունքում, Ռոսսելխոզնադզորը դիմել է հանրապետության անասնաբուժական ծառայությանը՝ երկիր կաթնամթերքի մատակարարումը դադարեցնելու խնդրանքով։ Արմեն Հայրապետյանը հայտնեց, որ ուշադիր ... Մանրամասն
23.02.23 Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հաագայի դատարանի որոշմանը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:«Սա չափազնց կարևոր որոշում է: Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից  փակ է Լաչինի միջանցքը. սա կարող է մեր հանրությանը տարօրինակ  արձանագրում թվալ այն իմաստով, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ակնհայտ  է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ  Լաչինի միջանցքը փակ չէ, ինչքան էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում՝ դա ուրիշ հարց է», - ասաց վարչապետը:Նրա խոսքով՝  ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Լերմոնտովո
+374 91 91 26 40
lermontovogjuxapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52969191@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼԵՐՄՈՆՏՈՎՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner