Ղեկավարվելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 102-րդ հոդվածով, ՛՛Նորմատիվ իրավական ակտերի մասին՛՛ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքը հանդիսանում է ՀՀ Լոռու մարզի նախկին Լերմոնտովո գյուղական համայնքի իրավահաջորդը՝ Լերմոնտովո համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.՛՛Լերմոնտովոյի գյուղական համայնքի Մշակույթի կենտրոն՛՛ բյուջետային հիմնարկի անվանումը փոփոխել ՛՛Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի Մշակույթի կենտրոն բյուջետային հիմնարկ՛՛ անվանումով:
2.Հաստատել ՛՛Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի Մշակույթի կենտրոն բյուջետային հիմնարկ՛՛-ի կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ: |