Ղեկավարելով ՛՛Տեղական ինքնակառավարման մասին՛՛ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով, քաղաքացիների կողմից համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին հասցեագրված դիմում-բողոքների քննարկման ոլորտում վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու, քաղաքացիների ընդունելության ընթացակարգը բարելավելու և ավագանու դերակատարության ու պատասխանատվության բարձրացման նպատակով Լերմոնտովո համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Հաստատել Լերմոնտովո համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2.Հաստատել ընդունելության համար դիմած քաղաքացիների համար լրացվող ուղղորդող թերթիկի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
3.Հաստատել ընդունելության նախնական գրանցման համար դիմած քաղաքացիների գրանցման քարտի ձևը՝ համաձայն հավելված 3-ի:
4.Սույն որոշումը և քաղաքացիների ընդունելության օրերի և ժամերի մասին տեղեկատվությունը փակցնել Լերմոնտովո համայնքապետարանում և քաղաքացիների համար տեսանելի վայրում:
5.Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավար Էդիկ Չախալյանին: |